ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հայտարարվում է բաց մրցույթ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր տարբերանշանի համար

Հայտարարվում է բաց մրցույթ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր տարբերանշանի համար
13.11.2024 | 06:55

Ամենացածր լեգիտիմություն ունեցող իշխանության ներկայացուցիչները որոշեցին օրենքով հաստատված օրհներգը ձևախեղել ըստ իրենց ցանկության ու ճաշակի: Սա, ի դեպ, ի թիվս այլ պատուհասների, նույնպես քրեորեն պատժելի արարք է:

Այս տարվա փետրվարին էլ ասվեց «ես վերջերս շատ մտածում եմ...» ու թիրախավորվեց ՀՀ պետական զինանշանը, իսկ երեկ, նույն «ես վերջերս շատ մտածում եմ...» արտահայտությունից հետո, այս անգամ թիրախավորվեց ՀՀ պետական օրհներգը:

Ինչպես ասվում էր հին խորհրդային անեկդոտում` Штирлиц подумал. Ему очень понравилось и он подумал еще раз.

Ըստ այդմ, սիրելի ժողովուրդ ջան, դու լիիրավ իրավունք ունես առանց ՔՊ-ի հետ խորհրդակցելու ու իրենց կարծիքը հաշվի առնելու, ինքնուրույն որոշել, թե ինչ բովանդակություն կարող է ունենալ ՔՊՍՍ-ի նոր տարբերանշանն ու կարգախոսը:

Տարբերանշանի վրա կարող է պատկերված լինել.

Ա. Գործողություն, ասենք, միմյանց վրա թքող հրեշտակներ

Բ. Հերալդիկ կենդանի, ասենք, կարապի թևերով կոկորդիլոս

Գ. Չիրականացված երազ, ասենք, հեծանիվ ХВЗ

Դ. Կարգախոս, զորօրինակ ` «Ասինք, հո չարինք»

Ընդունող հանձնաժողովը մինչև ս. թ. դեկտեմբերի 1-ը բոլոր առաջարկությունները դիտարկելով ու ի մի բերելով, կառաջարկի միասնական տարբերանշանի տարբերակ` հանրային օգտագործման համար:

Ազգագրագետները մրցույթին կարող են մասնակցել միայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 3658

Մեկնաբանություններ